211652_close_icon

Ադրբեջանից օպերատիվ խումբ է մեկնել Մոսկվա՝ Գերման Ստերլիգովին հարցաքննելու նպատակով

views-count2408 դիտում article-date 21:35 01-09-2015
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության և Գլխավոր դատախազության աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խումբը մեկնել է Մոսկվա՝ ընտանիքով Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուս գործարար Գերման Ստերլիգովին հարցաքննելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Спутник Азербайджана» ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության հայտարարությունը: [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/31/63435/]Հիշեցնենք,[/url] որ օգոստոսի 31-ին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել էին ռուս գործարար Գերման Ստերլիգովին: Այս մասին հայտնել էր ТАСС-ը` հղում տալով գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովի հայտարարությանը: LifeNews-ի տեղեկություններով` գործարարը ձերբակալվել էր Ադրբեջանի խնդրանքով:

Նմանատիպ նյութեր