1500 դիտում
11:00 26-06-2015
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով կալանավորված անձանց օրեր առաջ տեղափոխել են Երևան՝ հարցաքննելու նպատակով. Ժողովուրդ
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ քննչական կոմիտեի Կապանի քննչական վարչությունից գործը տեղափոխվել է Երևանի քաղաքի քննչական վարչություն և քննության հետագա ընթացքը հանձնարարվել է հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչությանը: Հավելենք, որ կալանավորված անձանց օրեր առաջ տեղափոխել են Երևան՝ հարցաքննելու նպատակով:
Մեզ հաջողվեց պարզել, որ կոմբինատի կալանավորված աշխատակիցներից Կարեն Ենդիգարյանը չի ընդունում իր մեղքը, իսկ մյուս կալանավորված աշխատակիցը ընդունել է: Տեսնենք, թե ինչ անուններ ու նոր երևույթներ ի հայտ կգան այս նախաքննության ընթացքում: Ի վերջո, տեղի է ունեցել աննախադեպ մասշտաբի գողություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից, սակայն միայն 3 մլն-ի չափով է գործը իրավապահների մոտ հասել: Հիշեցնենք, որ «Ջանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր, որ այժմ Ախթալայի պղնձամոլիբդենային կոմբինատի փաստացի տնօրենն է դարձել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2192 դիտում
09:01 14-03-2014
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենից ցանկանում են ազատվե՞լ․ Իրավունք
3620 դիտում
10:30 02-07-2014
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար պաշտոնները կտրվեն միայն գերմանացի մասնագետներին․ ՉԻ
2368 դիտում
09:48 03-07-2014
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար պաշտոնները զբաղեցնող աշխատակիցները ազատման դիմում են գրել․ ՉԻ
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»