Մոսկվայում ձերբակալել են գործարար Գերման Ստերլիգովին
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել են ռուս գործարար Գերման Ստերլիգովին:
Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում տալով գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովի հայտարարությանը:
Հավանական է` ձերբակալումը կապված է ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման հետ, ասել է փաստաբանը:
Նշենք, որ Գ. Ստերլիգովը այսօր` օգոստոսի 31-ին, Երևանից Մոսկվա է ժամանել և պետական սահմանին ձերբակալվել է:
LifeNews-ի տեղեկություններով` գործարարը ձերբակալվել է Ադրբեջանի խնդրանքով: