Գերման Ստերլիգովին ազատ են արձակել
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի իրավապահ մարմինների հետ 3 ժամ տևողությամբ զրույցից հետո ռուս գործարար Գերման Ստերլիգովը ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 31-ին, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել էին ռուս գործարար Գերման Ստերլիգովին: Նա Երևանից Մոսկվա էր ժամանել և պետական սահմանին ձերբակալվել էր:
Այս մասին հայտնել էր ТАСС-ը` հղում տալով գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովի հայտարարությանը:
«Ձերբակալումը կապված է ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման հետ»,- ասել էր փաստաբանը:
LifeNews-ի տեղեկություններով` գործարարը ձերբակալվել էր Ադրբեջանի «խնդրանքով»: