Մոսկվայում աղբամանի մեջ նորածնի դի է հայտնաբերվել
Մոսկվայի հարավային թաղամասերից մեկում աղբամանի մեջ գտնվել է նորածնի դի, որը փաթաթված է եղել պոլիէթիլենային տոպրակով: Նախնական տվյալներով՝ երեխան մահացել է օգոստոսի 31-ին:
Նորածնի մահվան պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Ոստիկանությունը որոնում է երեխայի մորը: