Ուկրաինայում ամբոխը բռնել և ապա աղբամանի մեջ է նետել պատգամավորներից մեկին
УНИАН լրատվականի հաղորդմամբ՝ Կիևում՝ Գերագույն ռադայի մերձակայքում, ամբոխը բռնել և ապա աղբամանի մեջ է նետել պատգամավոր Վիտալի Ժուրավսկիին:
Հաղորդվում է, որ մարդիկ թույլ չեն տվել պատգամավորին դուրս գալ աղբամանից և ասել են, որ հենց նրա նմանների պատճառով եմ մահանում իրենց եղբայրներն ու ընկերները:
Ժուրավսկին հայտնի է որպես զրպարտության մասին օրենքի հեղինակ, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել ուկրաինացի լրագրողների շրջանում