Երևանում աղբամանի մեջ հայտնաբերված 2 մետրանոց օձին փրկարարները տեղափոխեցին կենդանաբանական այգի
Այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,որ Գյուլբենկյան փողոցի թիվ 26 շենքի բակի աղբամանում օձ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ԱԻՆ թիվ 16 փրկարար ջոկատը` Վահե Պետրոսյանի գլխավորությամբ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Մարգարիտա Մանուկյանի գլխավորությամբ:
Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են 2 մետր երկարությամբ օձին (վագրանախշ պիթոն), որին տեղափոխել են կենդանաբանական այգի: