ԵԱՀԿ-ն շուրջ 400 դիտորդ կուղարկի Ադրբեջան՝ խորհրդարանական ընտրություններին հետևելու
ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոն 380 դիտորդ կուղարկի Ադրբեջան՝ հետևելու համար այդ երկրում նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարամական ընտրություններին: Այդ մասին նշված է կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն՝ ԵԱՀԿ դիտորդները Ադրբեջան են մեկնելու այդ երկրի իշխանությունների հրավերով: Դիտորդական առաքելության կազմում կլինեն 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդներ:
Նշենք, որ բյուրոն բազմաթիվ անգամներ է սուր քննադատության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու համար: