ԵԱՀԿ-ն հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան՝ խորհրդարանական ընտրություններին հետևելու
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հարցերով բյուրոն հրաժարվում է Ադրբեջան ոըղարկել իր դիտորդներին, հայտարարել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Լինքը, տեղեկացնում է contact.az-ը:
Վերջինս պարզաբանել է, որ պատճառը ադրբեջանական իշխանությունների սահմանափակումներն են, ինչը հակասում է իրենց առաքելության սկզբունքներին և համարվում է ԵԱՀԿ մանդատի լուրջ խախտում:
Նախապես ծրագրվել էր Ադրբեջան ուղարկել 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդների, սակայն օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը հայտնել էր, որ Ադրբեջանը կարող է ընդունել միայն 6 երկարաժամկետ և 125 կարճաժամկետ դիտորդների:
«Ցավոք, մենք ստիպված ենք չեղյալ հայտարարել Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելը»,-ասել է Մայքլ Լինքը:
Խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում անցկացվելու են նոյեմբերի 1-ին: