ԵԱՀԿ-ն կրկին պնդում է, որ դիտորդներ չի ուղարկի Ադրբեջան՝ հետևելու ընտրություններին
ԵԱՀԿ նախագահ Իլկկա Կանեվրան հայտարարել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը նախկինի պես հրաժարվում է դիտորդներ ուղարկել Ադրբեջան, որտեղ նոյեմբերի 1-ին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:
Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում տեղի ունեցած նիստում Կանեվրան ասել է, որ որոշումը կայացվել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցող Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյի ընդունած որոշման հիմքում, քանի որ Ադրբեջանի իշխանություները շարունակում են պահանջել կրճատել դիտորդական առաքելության անդամների թիվը:
Կազմակերպությունը ծրագրել էր Ադրբեջան ուղարկել 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդների, սակայն օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը հայտնել էր, որ Ադրբեջանը կարող է ընդունել միայն 6 երկարաժամկետ և 125 կարճաժամկետ դիտորդների: