Հայտնի է, թե ԵԽԽՎ-ն որքան դիտորդ կուղարկի Ադրբեջան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է իր դիտորդական առաքելության կազմը, որը մեկնելու է Ադրբեջան՝ հետևելու այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:
ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջան կմեկնի ընդամենը 30 հոգի: Առաքելությունը կղեկավարի Իսպանիայի խորհրդարանի անդամ Յորդի Չուկլան:
Պատվիրակության կազմում ընդգրկված է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության 10 անդամ, Եվրոպական ժողովրդական կուսակցության 9 անդամ, «Լիբերալների և դեմոկրատների դաշինք՝ հանուն Եվրոպայի» կուսակցության 4 անդամ, Եվրոպայի ձախ ուժերի միավորման 2 անդամ, Եվրոպայի պահպանողական կուսակցության 1 անդամ, 2 զեկուցող և Վենետիկի հանձնաժողովի 2 ներկայացուցիչ:
Ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 1-ին: