1021 դիտում
14:13 01-09-2015
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան
Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին՝ խորհրդարանի ղեկավարը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը եւ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցեցին Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին:
Ողջունելով բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմին եւ ուսանողությանը՝ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ եւ կարեւորել Արցախի գիտակրթական համակարգի՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու, պետական եւ մասնավոր հատվածների համար որակյալ մասնագետներ թողարկելու հարցերը:
Ազգային ժողովի նախագահն իր ելույթում անդրադարձել է 1991թ. սեպտեմբերի 2-ի խորհրդին, Արցախի անկախ պետականության կայացման գործընթացներին եւ տարածաշրջանի քաղաքական վերջին զարգացումներին:
Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը ներկաներին շնորհավորելով Գիտելիքի ու դպրության եւ Հանրապետության գալիք օրվա առթիվ՝ ուսանողներին մասնագիտական պատրաստվածության բարձրացման կոչ է արել, ընդգծելով, որ Արցախի առաջընթացի հեռանկարները մեծամասամբ կապված են հենց մարդկային ներուժի զարգացման հետ:
[img]/ups/images/043171400144109862647814.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1871 դիտում
16:10 16-10-2014
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է անցկացրել
Այս բաժնից
3142 դիտում
11:48 30-01-2025
ԱՄՆ-ում գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Մաքսիմ Նաումովը. ՏԱՍՍ
1471 դիտում
10:51 30-01-2025
Ավիավթարի 18 զոհերի դիերը հանել են Պոտոմակ գետից
1273 դիտում
09:32 30-01-2025
ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհեր