3078 դիտում
19:56 20-01-2017
Արցախի Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է հղել Անտոնիո Տայանիին՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Այսօր՝ հունվարի 20-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Անտոնիո Տայանիին՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Նամակում մասնավորապես ասված է.
«Եվրոպական խորհրդարանը՝ որպես Եվրոպական Միության հիմնական ինստիտուտներից մեկը, կարևորագույն դեր է խաղում աշխարհում ժողովրդավարական արժեքների և ազատությունների տարածման և խաղաղության ու կայունության պահպանման գործում: Սրանք արժեքներ են, որոնք կենսական կարևորություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար 1991 թվականին հռչակված անկախությունից ի վեր: Վստահ եմ, որ Ձեր նախագահությամբ Եվրոպական խորհրդարանը կշարունակի աջակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կընդառաջի եվրոպական կառույցներին ինտեգրվելու՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հետևողական քայլերին»:
[b]ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
22:50 04-07-2019
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Սասոլիին
1145 դիտում
19:55 11-06-2015
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին
3760 դիտում
20:13 28-10-2016
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ՀՀ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին
Այս բաժնից
886 դիտում
19:55 30-01-2025
Թուրքիայի օդային տարածքով 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում
3696 դիտում
16:12 30-01-2025
Ամիօ բանկի ավանդները՝ էլ ավելի շահավետ
3151 դիտում
11:48 30-01-2025
ԱՄՆ-ում գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Մաքսիմ Նաումովը. ՏԱՍՍ