1283 դիտում
11:31 01-09-2015
Մաեստրո Մարչիանոն հայտնվեց Ադրբեջանի «սև ցուցակում»
Ապրիլի 24-ին «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարած իտալացի դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն ընդգրկվել է Ադրբեջանի արտգործնախարարության, այսպես կոչված, «սև ցուցակում»։ Այդ մասին հայտնել է նշված նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, մեջբերելով մաեստրո Մարչիանոյի խոսքերն այն մասին, որ ինքը մտավախություն չունի հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում», նշում են, որ «Սահմանի մասին» օրենքի համաձայն՝ ԼՂՀ այցելած անձինք կպատժվեն, անհրաժեշտության դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Հիշեցնենք, որ այսօր Ջանլուկա Մարչիանոն Ստեփանակերտում ներկա է գտնվելու Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային։ Նրան մշակութային այս իրադարձությանը հրավիրել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։
Օրեր առաջ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, պատասխանելով հայ լրագրողների հարցին՝ Արցախ այցելելով՝ մտավախություն չունի, թե կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում», մաեստրոն պատասխանել էր. «Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, և շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման։ Ինձ չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր։ Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, և ոչ մի արտիստ, կարծում եմ, նման միջոցառումներից հետ չի կանգնի»։
Ի պատասխան ադրբեջանական հիստերիայի՝ Ջանլուկա Մարչիանոն ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրում է արցախյան իր ուղևորության նկարները։
[b]Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ[/b]
Նմանատիպ նյութեր
7856 դիտում
12:13 10-07-2020
Հերթական անգամ ՀՀ-ը հայտնվեց սև ցուցակում, Փաշինյանի «փայլուն» կառավարման արդյունքում
1262 դիտում
17:59 28-08-2015
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն կայցելի ԼՂՀ՝ ներկա լինելու Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
397 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
496 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը