1442 դիտում
17:59 28-08-2015
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն կայցելի ԼՂՀ՝ ներկա լինելու Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային
Իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն սեպտեմբերի 1-ին ներկա կլինի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունենալիք Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Ջանլուկա Մարչիանոն Արցախ է ժամանում ՀՀ առաջին տիկնոջ հրավերով։ Մաեստրոն մեծապես կարևորում է «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան, քանի որ մշակութային այդ միջոցառմանը բոլորին կհամախմբի համաշխարհային լեզուն՝ երաժշտությունը՝ աշխարհին խաղաղության կոչ անելով։
Ջանլուկա Մարչիանոն նշում է, որ Արցախ այցելելով՝ մտավախություն չունի, թե հայտնվելու Ադրբեջանի սև ցուցակում։ «Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, և շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման։ Ինձ չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր։ Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, և ոչ մի արտիստ, կարծում եմ՝ նման միջոցառումներից հետ չի կանգնի»,- նշում է մաեստրոն։
Ջանլուկա Մարչիանոն այն 4 դիրիժորներից մեկն է, ովքեր 2015թ. ապրիլի 24-ին ղեկավարել են «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։
Լրագրողների հերցին՝ չի՞ անհանգստանում արդյոք խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, հրավերներ չստանալ այդ երկրից, դիրիժորն ընդգծում է, որ ինքը կմտահոգվեր, եթե ֆինանսական հարցերն ու կարիերան դասեր ավելի վեր, քան մարդկային հարաբերություններն ու գեղարվեստական արժեքները. «Քանի որ ես նման դիրքորոշում չունեմ, չեմ վախեցել ելույթ ունենալ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգին, լինելու եմ նաև Ղարաբաղում: Եթե որևէ երկիր ինձ հետ խնդիր ունի, քանի որ ես՝ որպես արտիստ, կողմ եմ խաղաղությանը, ապա դա տվյալ պետության խնդիրն է և ոչ թե իմ»։
Ջանլուկա Մարչիանոն նշեց նաև, որ նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է գալու Երևանում՝ ներկայացնելով Մալերի 1-ին սիմֆոնիան։ Նա նաև նկատում է, որ ծանոթ է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին և ներկայացրել է դրանցից մի քանիսը։
«Երազանքս է կատարել Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան։ Իմ պլաններում է կատարել հայ կոմպոզիտորների գործերը ոչ միայն Հայաստանում, այլև դրսում»,- ասաց Ջանլուկա Մարչիանոն։
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
15:04 16-11-2015
Երիտասարդական նվագախումբը և Ջանլուկա Մարչիանոն ոգեկոչեցին Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը
1538 դիտում
22:54 06-10-2021
Դանիել Լոզակովիչը և Ջանլուկա Մարչիանոն ելույթ կունենան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում
8211 դիտում
19:29 02-03-2018
Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
592 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
622 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1240 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN