ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնին պատկանող 4000 նամակ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է երկրի նախկին պետքարտուղար, այժմ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի 400 էլեկտրոնային նամակները, որոնք ուղարկվել են հենց նրա անձնական էլ.փոստից:
BBC-ի փոխանցմամբ՝ 150 նամակ վերախմբագրվել է: Նրանց միջից հանվել են գաղտնի տեղեկություններ:
Նշենք, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսեց ստուգել Քլինթոնի նամակներն այն բանից հետո, երբ պարզվեց, որ վերջինս Պետդեպը ղեկավարելու ժամանակ անձնական էլեկտրոնային փոստն է օգտագործել ծառայողական նամակագրություններ կատարելիս, ինչը խախտում է դաշնային օրենքը: Դրա հետ կապված՝ Քլինթոնը ենթարկվեց բազմաթիվ սուր քննադատությունների հանրապետականների կողմից: