Նեյմար. Ամերիկայի Գավաթում որակազրկվելը իմ մեղքն էր
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ դասեր է քաղել 2015թ. Ամերիկայի Գավաթում որակազրկումից:
«Չեմ կարող ասել, թե այդ իրավիճակից հիասթափված եմ, քանի որ դա իմ սխալն էր ու մեղքը: Ամեն ինչ սխալ արեցի և յուրացրի այդ դասը:
Ես ցանկանում եմ 2016թ. Օլիմպիադայում հանդես գալ Բրազիլիայի հավաքականում: Ցանկանում եմ, որ ինձ հասկանան և թույլ տան խաղալ այնտեղ», ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթում Կոլումբիայի հավաքականի հետ խաղում Նեյմարը դեղին քարտ ստացավ, իսկ հանդիպման ավարտից անմիջապես հետո վիճաբանության մեջ մտավ կոլումբիացի հարձակվող Կառլոս Բակայի հետ, ինչի համար կարմիր քարտ ստացավ և որակազրկվեց 4 խաղով: