1748 դիտում
09:52 18-06-2014
Իսոյի մեղքն ապացուցելու համար պետք է ամեն գնով գտնել Մոսոյի դիակը. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր սպանության բացահայտման գործում չնայած նկատելի առաջընթաց չկա, սակայն առաջիկայում կակտիվանան Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի դիակի որոնողական աշխատանքները, քանի որ նախաքննական մարմինն արդեն իսկ համոզվել է, որ դիակը իրականում դիտահորն է նետվել:
Նշենք, որ, ըստ նախաքննական մարմնի, Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, Մովսես Ներսիսյանին՝ Մոսոյին, սպանել էր նախորդ սպանության հետքերը թաքցնելու համար, եւ դիակը նետել էր Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը: Նախաքննական մարմինը դրա մասին վկայող ձայնագրություն ունի՝ Իսոյի եւ Տիգրանի հեռախոսազրույցը, որը մինչ օրս համարվում էր գործով միակ ապացույցը:
Եվ քանի որ նախաքննական մարմինն արդեն որոշակի համոզվածություն ունի, որ դիակը դիտահորն է նետված, ապա ներկայումս Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի մեղավորությունն ապացուցելու համար անհրաժեշտ է ամեն գնով գտնել Մոսոյի դիակը: Հակառակ դեպքում Իսոն հանգիստ կարող է ազատվել պատասխանատվությունից:
Այս առումով առաջիկայում ավելի կակտիվանան դիակի որոնման աշխատանքները եւ փորձ կարվի այդ աշխատանքներում նոր մեթոդներ կիրառել, ասենք՝ դիտահոր իջեցնել ռոբոտ, քանի որ մարդ իջեցնելն այնտեղ անտրամաբանական է համարվում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3525 դիտում
15:04 16-11-2018
Այսօր պատգամավորներն ամեն ինչ արեցին՝ ապացուցելու համար, որ պետք է ինքնալուծարվեն. Ուրիխանյանը՝ ՀՀԿ-ականներին
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»