211652_close_icon
views-count64998 դիտում article-date 21:05 30-08-2015

Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչները բացահայտում են, թե որտեղից է ծագում քրեական աշխարհում մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի մականունը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 1-ի Գիտելիքի օրվա հետ կապված՝ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում բարեգործության ավանդույթները շարունակվում են: 1973-ին կառուցված եւ 2005-ի օգոստոսից Հայկ Ղազարյանի անունով անվանակոչված դպրոցում սովորող երեխաների ծնողները արդեն երկար տարիներ չեն մտածում, որ 1-ին դասարան այցելած երեխաները կունենան դպրոցական պարագաների եւ գրենական պիտույքների ձեռբերման խնդիր: Գյուղում այդ հարցը վաղուց է լուծվել: Այսօր՝ օգոստոսի 30-ին, Վերին Ծաղկավան գյուղի բնակիչները դպրոցում դասասենյակների մարզադահլիճի, համակարգչային սենյակի, ճաշարանի դահլիճի կահավորմամբ եւ գույքի թարմացմամբ էին զբաղված: Պատճառը Արթուր Ղազարյանի ու նրա եղբոր՝ Անդրանիկի ընտանիքի անդամներն են, ովքեր իրենց միջոցներով հերթական անգամ 157 դպրոցական ունեցող դպրոցի դասարանները կահավորեցին բոլորովին նոր գրատախտակներով, դասասեղաններով, համակարգչային սենյակը՝ նոր համակարգիչներով, մարզադահլիճը՝ նոր մարզագույքով, իսկ խոհանոցը խոհանոցային նոր պարագաներով: Այս տարի դպրոցի առաջին դասարան է հաճախելու 12 աշակերտ: Դպրոցի տնօրեն Ռուբիկ Խաչատրյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր. «Տավուշ աշխարհում մատների վրա կարող ես հաշվել այդպիսի դպրոցներ: Սովետի օրոք կառուցված դպրոցի տանիքը վերանորոգման կարիք ուներ, հսկայական ծախս էր, դպրոցն էլ այդքան ֆինանս չուներ, վերանորոգման ամբողջ աշխատանքն իրենց վրա վերցրին Ղազարյան ընտանիքի անդամները»: Նոր կաթսայատան եւ բանջարաբոստանային կուլտուրաների ջերմուցի կառուցումը նույնպես կատարվեց Ղազարյանների կողմից ու զարմանալին այն է, որ այդ աշխատանքներին անշահախնդրորեն ներգրաված էին գյուղի ժողովուրդը: Շաբաթը երկու անգամ դպրոց էր այցելում եւ աշխատանքներին հետեւում էր Արթուրն անձամբ, ում գյուղացիները ավելի շատ ասում էին Տույ: [color=#EF2929]Ֆոտոլրագրողի հարցին, թե որտեղից է այդ մականունը կպել Արթուրին, գյուղացիները պարզաբանեցին, որ «Ղարաբաղի պատերազմի ժամանակ Տավուշ աշխարհը ազերի բաշիբոզուկներից պաշտպանելու համար ողջ մարզը մի մարդու նման կանգնած էր Հայրենիքը պաշտպանելու համար: Մեր ու մանուկ, ահել, ջահել,-ճիշտն ասած ջահելներին հեռու էինք պահում կռվից, որովհետեւ թշնամին շատ դեպքերում գրադներով էր ռմբակոծում գյուղերը,-շատ ջահելների մեջ էր նաեւ Արթուր Ղազարյանը, ով զենք է պահանջել, ասելով՝ տու, տու, այդպես էլ անունը մնացել է Տույ: Ու քանի որ բնակվում է Քանաքեռում, անունը մնացել է Քանաքեռցի Տույ»[/color]: Դպրոցի բակում էին հավաքվել նաեւ նախկին գյուղապետ Պապ Ղազարյանը եւ ներկայիս գյուղապետ Արթուր Ղազարյանը: Այցելել էին նաեւ հարեւան գյուղերի գյուղապետերը: Գյուղապետ Ա. Ղազարյանն էլ իր հերթին ասում էր. «Գյուղում Ա. Ղազարյանի շնորհիվ շատ հարցեր են լուծվել, գյուղը որ չի դատարկվել, էդ նաեւ հենց Տույի շնորհքն է, սարի գագաթից երկու կիլոմետր ջուր են քաշել: Ո՞վ չգիտի, որ գյուղում նա է զբաղվում երեխաների առողջության խնդիրներով»: Հարեւան գյուղի գյուղապետերն էլ իրենց հերթին էին հայտարարում, որ շատ հարցերով հենց Ղազարյան գերդաստանն է իրենց գյուղերին օգնության ձեռք մեկնել: Տավուշի հոգեւոր հովիվ տեր Արամն էլ շատ պատմություններ պատմեց Ղազարյանների բարեգործությունների մասին, որոնք շատերին անհայտ են: «Առաջին լայնամասշտաբ. հազար հոգանոց մկրտությունը մեր մարզում Ղազարյաններն են կազմակերպել»,-պարզաբանեց տեր հայրը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր