Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի դատավճիռը հրապարակվեց. նա ազատազրկվեց 1 տարով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի դատավճիռը:
Դատավոր Մ. Մակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատավճիռը, որով Ա. Ղազարյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման:
Մեղադրող դատախազը Ա. Ղազարյանի համար որպես պատիժ պահանջել էր 1 տարի և 6 ամիս ազատազրկում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի