211652_close_icon
views-count43832 դիտում article-date 16:15 17-09-2015

Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի դատական նիստը հետաձգվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ղազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հարգելի պատճառներով բացակայում էր դատական նիստից, քանի որ Գյումրի քաղաքում մասնակցում էր Ավետիսյանների ընտանիքին սպանդի ենթարկած ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ տարվող դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններին: Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց դատական հաջորդ նիստը նշանակել հոկտեմբերի 2-ին: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատախազը Ա. Ղազարյանի համար որպես պատիժ պահանջել էր 1 տարի և 6 ամիս ազատազրկում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր