211652_close_icon
views-count25566 դիտում article-date 15:55 30-08-2015

30-ամյա նոտարը Երևանում` դատախազության շենքի դիմաց, Suzuki -ով բախվել է էլեկտրասյանն ու վրաերթի ենթարկել հետիոտնին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` երեկ` օգոստոսի 29-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի փաստով: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Աստղինե Սարգսյանը իր վարած Suzuki մակնիշի 21 OQ 111 համարանիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան փողոցում Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը` միաժամանակ վրաերթի ենթարկելով հետիոտն, Երևանի բնակիչ, 80-ամյա Ռոզա Թիֆթիկչյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Suzuki-ի ուղևոր, 2-ամյա Է. Ս.-ն տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ա. Սարգսյանը աշխատում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական տարածքի նոտար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր