211652_close_icon
views-count136843 դիտում article-date 11:22 11-09-2018

Ողբերգական դեպք Երևանում. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, բախվել էլեկտրասյանն ու պատին և դիմել փախուստի. վրաերթի ենթարկվածները մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հոգու, որից հետո առաջ ընթնալով բախվել է էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, ով նույնպես մահացել է։ Իսկ Mercedes-ի վարորդ ճիվաղը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և փախուստի դիմած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները նշված ճանապարհահատվածում վերանորոգման աշխատանքներ էին կատարում, երբ տեղի է ունեցել ճիվաղի կողմից վրաերթը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր