211652_close_icon

Պուտինի միջամտությամբ Կոբզոնը բուժական վիզա է ստացել դեպի Եվրոպա

views-count2269 դիտում article-date 19:00 29-08-2015
Պետական Դումայի պատգամավոր, երգիչ Իոսիֆ Կոբզոնը, որը Եվրոպական Միության սև ցուցակում է գտնվում, կարող է բուժման համար մեկնել Եվրոպա: Այդ մասին Ռուսական լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է հենց ինքը՝ երգիչը: Ելքի արտոնագիր ստանալու հարցում, ինչպես ասել է Կոբզոնը, իրեն շատ է օգնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Նրա միջամտությամբ ինձ տվեցին բուժական վիզա», -ասել է Կոբզոնը: Երգիչը պատրաստվում է Եվրոպա մեկնել սեպտեմբերի 9-ին: Առայժմ չի հրապարակվում, թե հատկապես որ երկրում է Կոբզոնը պատրաստվում բուժման կուրս անցնել:

Նմանատիպ նյութեր