Իոսիֆ Կոբզոնը համերգներով հանդես կգա Լուգանսկում և Դոնեցկում
Երգիչ և ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը պատրաստվում է համերգներով հանդես գալ Լուգանսկում և Դոնեցկում, գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության կառավարության իր աղբյուրներին:
Տեղեկությունների համաձայն՝ նա հոկտեմբերի 27-ին մենահամերգ կտա Դոնեցկում, իսկ հոկտեմբերի 28-ին՝ Լուգանսկում:
Նշվում է, որ Դոնեցկում համերգն անցկացվելու է քաղաքի կենտրոնում՝ Լենինի հրապարակում, ինչի հետ կապված անվտանգության բարձր միջոցառումներ են նախաձեռնվելու: