Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
Ռուս հայտնի երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը արյան ճնշման կտրուկ բարձրացման պատճառով երեկ Մոսկվայում հոսպիտալացվել է: 76-ամյա երգիչը հոսպիտալացվել է, երբ բուժզննում էր անցնում բժշկի սենյակում:
Հաղորդվում է, որ բժիշկները կարգավորել են Կոբզոնի վիճակը, սակայն պնդել են, որպեսզի նա մի քանի օր մնա հիվանդանոցում::