«Բոկո Հարամ»-ի զինյալները Նիգերիայում խաղաղ բնակիչների են սպանել
Նիգերիայի Մարֆունուդի բնակավայրում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման հարձակման հետեւանքով 24 խաղաղ բնակիչ է սպանվել: Սա վերջին շրջանում ծայրահեղականների կողմից հարձակման երկրորդ դեպքն է:
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Նիգերիայի հյուսիսում խմբավորման հարձակումների հետեւանքով 1,4 միլիոն մարդ ստիպված լքել է բնակավայրը:
«Բոկո Հարամ»-ը պայքարում է արեւմտյան կրթական համակարգի դեմ եւ ցանկանում Նիգերիայում հաստատել շարիաթի օրենքներ: Վերջերս էլ հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: