Թուրքիայում հարձակվել են ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա. կա 23 վիրավոր
Թուրքիայի Մարդին նահանգի Քըզըթեփե քաղաքում զինված հարձակում է իրականացվել ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա, փոխանցում է Milliyet թերթը:
Ըստ տեղեկությունների՝ հարձակումն իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները: Ավտոբուսի մեջ եղել է 25 ոստիկան: Վիրավորվել է 23 մարդ: Նրանցից 9-ը ոստիկաններ են:
Հարձակման ժամանակ կիրառվել է նռնականետ: Տուժածների մեջ նաև խաղաղ բնակիչներ կան: