211652_close_icon
views-count17742 դիտում article-date 23:26 28-08-2015

Արտակարգ դեպք Երևանում. մինչ փրկարարների ժամանումը` հարևանները բարձրահարկ շենքի վերելակից դուրս են բերել 59-ամյա բնակչուհուն

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 53/1 շենքի վերելակում քաղաքացի կա և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մինչ կժամանեին փրկարարները` շենքի բնակիչները իրենց ուժերով 4-րդ և 3-րդ հարկերի արանքում մնացած խոտանված վրերելակից դուրս են բերել նույն շենքի թիվ 25 բնակարանի (8-րդ հարկ) բնակչուհի, 59-ամյա Սուսաննա Սարգսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, բարեբախտաբար, կինը չի տուժել: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նշված շենքը 9 հարկանի է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր