211652_close_icon
views-count45985 դիտում article-date 21:59 28-08-2015

Սպանություն Լոռու մարզում. 16-ամյա տղան մահացել է որովայնի մասում ստացած դանակի հարվածից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժին Ստեփանավանի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բժշիկների հերթապահ խումբը կանչով մեկնել է քաղաքին հարակից Կուրթան գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 16-ամյա Վարդան Գևորգյանին, ով, ցավոք, ճանապարհին մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով` երեխան մահացել է որովայնի մասում ստացած սուր, կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից: Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները` մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և չի բացառվում, որ քրեական գործ կհարուցվի`ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները ու ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացած երեխան Կուրթանի գյուղապետ Մհեր Գևորգյանի ազգականն էր և, ըստ տեղեկությունների, երեխան դանակահարվել է կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Լոռու մարզի ոստիկաններին և քննիչներին դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ արդեն հայտնի են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սպանված 16-ամյա Վարդան Գևորգյանը [img]/ups/images/0737641001440789423134166.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր