118538 դիտում
09:09 04-05-2018
Սպանություն Երևանում. դանակի 3 հարվածից, որից մեկը` ստացած սրտի մասում, մահացել է 26-ամյա տղա. դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը
Այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Դավիթ Սարոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկաններն ու քննիչնեերը նշված փողոցում հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարվածներից մեկը նա ստացել ձախ կրծքավանդակի՝ սրտի հատվածում:
Նշված հանցագործությունը բացահայտելու համար դեպքի վայրում ստեղծվել են օպերատիվ խմբեր՝ Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ, ովքեր ժամանելով դեպքի վայր՝ ինչ-որ ստացված օպերատիվ տեղեկություններ ճշտելու նպատակով մեկնել էին հասցեներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
45982 դիտում
21:59 28-08-2015
Սպանություն Լոռու մարզում. 16-ամյա տղան մահացել է որովայնի մասում ստացած դանակի հարվածից
Այս բաժնից
2200 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)