93429 դիտում
18:23 21-01-2021
Սպանություն Աշտարակում. դանակի մի քանի հարվածից ստացած վնասվածքներով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղայի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա կրծքավանդակի և որովայնի հատվածներում կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դանակի մահացու հարվածները նրան պատճառվել է Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ, 33 հասցեին հարակից տարածքում:
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար է նշանակվել Մ. Ստեփանյանը, ում որոշմամբ էլ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշտարակի ոստիկանությունը որոնում է Օշական գյուղի բնակիչներ, 20-ամյա Գեղամ Ալավերդյանին և 17-ամյա Հովհաննես Ալավերդյանին, ովքեր հարազատ եղբայրներ են:
Պարզվել է նաև, որ մինչ այդ Աշտարակ քաղաքի Արհեստագործական ուսումնարանի մուտքի դուռը բաց թողնելոու համար է վիճաբանությունը առաջացել, ինչն էլ հետո շարունակվել է արդեն Միկոյան եղբայրներ փողոցում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
45928 դիտում
21:59 28-08-2015
Սպանություն Լոռու մարզում. 16-ամյա տղան մահացել է որովայնի մասում ստացած դանակի հարվածից
Այս բաժնից
9669 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին