211652_close_icon
views-count46118 դիտում article-date 10:51 06-02-2015

Դաժան սպանություն՝ Փարաքար գյուղում. 51-ամյա կինը մահացել է դանակի 30-ից ավելի հարվածից

Երեկ՝ փետրվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապ օգնության բրիգադը կանչով մեկնել է Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի 13 տուն, որտեղ հայտնաբերել է նույն տան բնակչուհի, 51-ամյա Անահիտ Լևոնի Զաքևոսյանի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանի գլխավորությամբ, ով սպանության վայրում ղեկավարել է քննչական աշխատանքները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ դին հայտնաբերվել է ննջարանում և դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա եղել է դանակի 30-ից ավելի հարված: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կարապետյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն ամուսնացած էր և իրենց տան հարևանությամբ ունեին խանութ, իսկ նրանց ընտանիքը գյուղում հարգված է եղել, և հարևաններն ու ողջ գյուղը շոկի մեջ է, թե ինչու պետք է ստահակը կամ ստահակները առանձնակի դաժանությամբ կնոջը սպանեին:

Նմանատիպ նյութեր