Facebook-ը օգոստոսի 24-ին ռեկորդ է սահմանել այցելուների թվով
Facebook-ի հիմանդիր Մարկ Ցուկերբերգն իր անձնական էջում տեղեկացրել է սոցիալական էջի նոր ռեկորդի մասին:
Ցուկերբերգը հայտնել է, որ սոցիալական կայքի պատմության մեջ առաջին անգամ այցելուների թիվը մեկ օրվա ընթացքում գերազանցել է մեկ միլիարդը:
«Օգոստոսի 24-ին, աշխարհում յուրաքանչյուր 7-րդ մարդ Facebook-ից է օգտնվել` կապ հաստատելու իր ընկերների և ընտանիքի անդամների հետ»,- նշել է սոցցանցի հիմնադիրը: