Քեթի Փերին Twitter-ում 50 մլն հետևորդների թվով ռեկորդ է սահմանել
Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթի Փերին դարձել է Twitter-ի ողջ պատմության մեջ առաջին օգտատերը, ում էջին 50 միլիոնից ավելի օգտատեր է հետևում:
Հետևորդների մեծ քանակությամբ երկրորդ տեղում է կանադացի երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերը, որի էջին հետևում է ավելի քան 49,2 մլն մարդ:
Երրորդ տեղում հայտնվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, իսկ չորրորդ տեղում՝ երգչուհի Լեդի Գագան, ով ժամանակին 33 մլ հետևորդ ուներ և որից առաջատարի տիտղոսը խլեց Բիբերը: