211652_close_icon
views-count1148 դիտում article-date 12:53 28-08-2015

Facebook-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել այցելությունների քանակով

Facebook-ը օգոստոսի 24-ին համաշխարհային ռեկորդ է սահմանել այցելությունների քանակով: Այդ մասին օգոստոսի 28-ին հայտնել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Առաջին անգամ նշված սոցցանցից օգտվողների թիվը գերազանցել է 1 միլիարդը, այսինքն՝ մեր մոլորակի յուրաքանչյուր 7-րդ մարդը օրական գոնե մեկ անգամ օգտվում է Facebook-ից: Սոցիալական ցանցը հիմնադրվել է Մարկ Ցուկերբերգի կողմից 11 տարի առաջ՝ 2004 թվականին, իսկ 3 տարի առաջ նրանից օգտվողների թիվը հասավ 1 միլիարդի:

Նմանատիպ նյութեր