Infiniti-ն վաճառքի թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել
Infiniti ընկերությունը սեպտեմբեր ամսին վաճառքի թվով նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է svopi.ru-ն:
Հոկտեմբերի 8-ի դրությամբ՝ վերջին 9 ամիսների ընթացքում հաջողվել է վաճառել տվյալ բրենդի 164 636 ավտոմեքենա, իսկ սեպտեմբեր ամսվա վաճառքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 12 տոկոսով և կազմել 19 961 ավտոմեքենա, ինչը ռեկորդային է բրենդի պատմության մեջ: