Դավիթ Արշակյանը՝ հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ
Լիտվական «Տրակայի» հարձակվող Դավիթ Արշակյանը, ով հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական, դարձել է հեթ-տրիկի հեղինակ Լիտվայի առաջնության «Շյաուլյայ»-«Տրակայ» հանդիպման ընթացքում: «Տրակայը» հաղթել է 4:2 հաշվով:
Արշակյանն իր գոլերի թիվն այս մրցաշրջանում հասցրել է 16-ի և ռմբարկուների ցուցակում դուրս է եկել երրորդ հորիզոնական: