«Բարսելոնա» - «Օսասունա»` 7:0. Մեսսին` հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնա»-ն ոչ ֆուտբոլային հաշվով պարտության մատնեց «Օսասունա»-ին: Կատալոնյան ակումբի կազմում հեթ-տրիկով աչքի ընկավ Լիոնել Մեսսին, ով «Բարսելոնա»-ի կազմում պատմական նվաճման հեղինակ դարձավ: Արգենտինացին իր խփած ընդհանուր գոլերի թիվը հասցրեց 371-ի և շրջանցեց ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Պաուլինյո Ալկանտարային, ով 357 խաղում խփել էր 369 գոլ: Մեսսիին այդ ցուցանիշը գերազանցելու համար պահանջվեց 452 խաղ:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն մրցաշարային աղյուսակում 66 միավորով շարունակում է զբաղեցնել երրորդ տեղը: Կատալոնացիները 4 միավորով հետ են մնում առաջատար «Ռեալ»-ից և մեկ միավորով` «Ատլետիկո»-ից:
«Բարսելոնա» - «Օսասունա»`7:0
Գոլեր` Մեսսի 18', 63',88' Սանչես 22', Ինիեստա 34', Տելյո 82'