211652_close_icon
views-count1631 դիտում article-date 22:00 19-01-2014

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»`3:1. ԷտոՕ-ն` հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ

Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական մրցավեճը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ առաջատարների խմբում ընդգրկված «Չելսի»-ին հյուրընկալեց առաջնության գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս խաղում Անգլիայի չեմպիոնները հերթական անգամ հաստատեցին, այն փաստը, որ թիմը գտնվում է խաղային խորը ճգնաժամի մեջ: Դեվիդ Մոյեսի սաները կարելի է ասել առանց լուրջ պայքարի վայր դրեցին իրենց զենքերը: Հանդիպումն ավարտվեց «Չելսի»-ի 3:1 հաշվով հաղթանակով: Խաղի հերոսը դարձավ Սամուել Էտո'Օ-ն, ով իր հաշվին ձևակերպեց դասական հեթ-տրիկ: Խաղավերջում փոխարինման դուրս եկած Խավիեր Հերնանդեսը խփեց հեղինակության գոլը: 22 տուրից հետո «Չելսի»-ին շարունակում է ընթանալ երրորդ տեղով և առաջատար «Արսենալ»-ին զիջում է երկու միավորով: Ինչ վերաբերվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, ապա Մոյեսի թիմը զբաղեցնում է իր համար անսովոր 7-րդ տեղը: «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»`3:1 Գոլեր` Էտո'Օ 17', 45', 49' – Խավիեր Հերնանդես 78'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր