«Բավարիա» - «Շալկե 04»` 5:1. Ռոբբենը` հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ
Մյունխենում ավարտվեց Բունդեսլիգայի 23-րդ տուրի «Բավարիա» - «Շալկե 04» հանդիպումը: Տանտերերը առանց բարդության գելզենկիրխենցիներին պարտության մատնեցին 5:1 հաշվով: Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արյեն Ռոբբենը, ևս մեկական անգամ աչքի ընկան Մարիո Մանջուկիչն ու Դավիդ Ալաբան:
Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի սաները վաստակեցին 65 միավոր և երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիա»-ին արդեն գերազանցում են 20 միավորով:
«Բավարիա» - «Շալկե 04»`5:1
Գոլեր` Ալաբա 3', Ռոբբեն 15', 28', 77 (11մ), Մանջուկիչ 24’ – Ռաֆինյա 64’ (ինք)