211652_close_icon
views-count31522 դիտում article-date 20:36 28-08-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում տեղի ունեցած ВАЗ 21053-ի և մոտոցիկլետի բախումից

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի՝ 11-ին, ժամը 22:10-ի սահմաններում, Ագաթանգեղոս և Խանջյան փողոցների խաչմերուկում, տեղի ունեցել ВАЗ 21053-ի և մոտոցիկլետի բախումը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/12/61622/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվել օգոստոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 22:10-ի սահմաններում Ագաթանգեղոս և Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 24-ամյա Մանուկ Զաքարյանի վարած ВАЗ 21053 մակնիշի 22 ՍՍ 741 համարանիշի և Երևան քաղաքի Վարդաշեն 9 փողոցի բնակիչ, 25-ամյա Խաչիկ Մարգարյանի վարած «Պաիկտազ» մակնիշի AA 389 համարանիշի մոտոցիկլետը: Վթարի հետևանքով մոտոցիկլավար Խ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240?fref=ts]Security-Dream-Co-LTD[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր