211652_close_icon
views-count46819 դիտում article-date 12:09 23-11-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում տեղի ունեցած Yamaha մոտոցիկլետի և 06-ի բախումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է նոյեմբերի 7-ին Երևանի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցել Yamaha մոտոցիկլետի և ВАЗ 2106-ի բախումը: Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 11:30-ի սահմաններում Գ. Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 16-ամյա Թադևոս Թադևոսյանի վարած Yamaha մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետը և 52-ամյա Արմեն Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 61 SO 970 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թ. Թադևոսյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը սովորում է Երևանի պետական պոլիտեխնիկական քոլեջում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր