Մախաչկալայի նախկին քաղաքապետը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանն այսօր դատավճիռ է ներկայացրել Մախաչկալայի նախկին քաղաքապետ Սայիդ Ամիրովի նկատմամբ, ով իր զարմիկի՝ Յուսուպ Ջափարովի, Մուրադ Ալիևի, եղբայրներ Ահմեդովների, Մոհամեդ Կադիևի և Զուբաիր Մութաևի հետ միասին մեղադրվում է ՌԴ Հետաքննչական կոմիտեի ղեկավարի սպանության և այլ հանցագործությունների մեջ, հաղորդում է Ria Novosti-ն:
Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ամիրովին՝ խիստ ռեժիմի գաղութում: Նրանք նաև մեղադրվում են Կասպիյսկի "Москва" առևտրաժամանցային համալիրում ահաբեկչություն իրականացնելու մեջ: