211652_close_icon

«Մահմեդական եղբայրների» առաջնորդը 2-րդ անգամ դատապարտվեց ցմահ ազատազրկման

views-count2029 դիտում article-date 19:12 23-08-2015
Եգիպտոսի դատարանը «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդ Մուհամմեդ Բադիին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման համար: Դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականին: Բադին եւ նրա կողմնակիցները Մուհամմեդ Մուրսիի՝ իշխանությունից հեռանալուց հետո նաեւ անկարգություններ են կազմակերպել: Այսպիսով, դատարանի կողմից Բադիի հանդեպ կայացվել է մահապատժի եւ ցմահ ազատազրկման երկու որոշում:

Նմանատիպ նյութեր