211652_close_icon

Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման

views-count565 դիտում article-date 21:38 17-07-2025
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատապարվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման:

Իմամօղլուն դատապարտվել է երկու հոդվածի հատկանիշներով. պաշտոնյայի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնելու համար:

Նշենք, որ Իմամօղլուն ձերբակալվել էր ընթացիկ տարվա մարտի 19-ին, իսկ դատավարությունը մեկնարկել էր առանց կալանավորման որոշման:

Վերջինս ձերբակալվել էր «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» համար հարուցված քրվարույթի շրջանակներում, սակայն՝ դատապարտվել հանրային պաշտոն զբաղեցրած անձին վիրավորելու համար:

ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելը, անդրադառնալով համակուսակցի դատապարտմանը, ասել է.
«Եթե սպառնալիք հնչեցնելու մասով նա ստանար խիստ պատիժ և եթե այն ուժի մեջ մտներ վերաքննիչ բողոքարկման արդյունքում, ապա քաղաքականությամբ զբաղվելու արգելքը կարող էր շատ արագ կիրառվել։ Բայց քանի որ պատիժը ընդամենը 2 ամիս 15 օր էր, և քանի որ այն չէր համապատասխանում քաղաքական արգելքի շեմին, այդ սպառնալիքն այլևս չկա»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Նմանատիպ նյութեր