211652_close_icon
views-count766 դիտում article-date 09:57 27-08-2015

Չինաստանի ոստիկանությունը Տյանցզինի պայթյունների գործով12 մարդու է ձերբակալել

Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 12 անձանց, ովքեր կասկածվում են Տյանցզինի վտանգավոր նյութերով պահեստի պայթյունի մեջ: Այդ մասին տեղեկացնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությանը: Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածների մեջ են Ruihai Logistics ընկերության տնօրեն Յույ Սյուևեյը, ում և պատկանում է պահեստը, ընկերության փոխընօրենը և 3 թոփ-մենեջերները: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին: Պայթյունները 139 մարդու կյանք խլեցին: Մինչ օրս անհետ կորած է համարվում 34 մարդ:

Նմանատիպ նյութեր