Դոնեցկում տեղի ունեցած բախումներից հետո ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Ասեն Ավակովը ֆեյսբուքի իր էջում հաղորդել է, որ Դոնեցկում տեղի ունեցած բախումներից հետո ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու:
«Աշխատում են 6 հատուկ հետաքննչական խումբ: Առավոտյան 4 ձերբակալվածների թիվն ավելացել է երկուսով: Այս պահին կա 6 ձերբակալված: Լրագրողների հետ ակտիվ աշխատանքների շնորհիվ, նախապատրաստված նյութերում ավելացվել են 20 մարդու՝ անմիջական սադրիչների և իրականացնող, առաջին շարքերում:Օպերատիվ խումբը աշխատում է բերման ենթարկել քննչական մարմինների կողմից կասկածվողներին:Պարզվել է սպանություն կատարողի ինքնությունը, ով մահացու հարված է հասցրել ակտիվիստին»,-հաղորդում է Ավակովը:
Նշենք, որ Դոնեցկում՝ Լենինի արձանի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել էր 2 մարդ և 29 –ը ստացել էին վնասվածքներ: Ուրբաթ հայտարարվել էր Դոնեցկում սգո օր: