211652_close_icon
views-count1379 դիտում article-date 15:12 24-07-2015

Թուրքական ոստիկանությունը հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալել է 250 մարդու

Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է 250 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ և քուրդ գրոհայինների: Գործողություններն իրականացվել են երկրի 13 նահանգներում, ներգրավված է եղել շուրջ 10 հազար ոստիկանության աշխատակից: Մասնավորապես, Ստամբուլում խուզարկվել են 100-ից ավելի հասցեներ: Գործողությունը իրականացվել է այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքի կենտրոնում 18-ամյա մահապարտ ահաբեկիչ աղջիկը, ով ԻՊ անդամ էր, գործի դրեց հզոր պայթուցիկը: Ահաբեկչության հետևանքով զոհվեց 32 մարդ, իսկ 100-ից ավելին վիրավորվեցին:

Նմանատիպ նյութեր