Չինական Տյանցզինի ողբերգական պայթյունի վայրում նոր հրդեհներ են բռնկվել
Չինաստանի Տյանցզին քաղաքում պայթած պահեստի վայրում 4 նոր հրդեհներ են բռնկվել, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Հրդեհների վայր են մեկնել մի քանի տասնյակ հրշեջ-փրկարարական հաշվարկներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին պայթուցիկ սարքերով խոշոր պահեստում տեղի էին ունեցել մի քանի հզոր պայթյուններ, ինչից հետո հրդեհներ էին բռնկվել: Ողբերգության զոհ էր գնացել 114 մարդ:
Ավելի ուշ պարզվել էր, որ պայթել է պահեստում պահպանվող 700 տոննա հզոր թունաքիմիկատ համարվող նատրիումի ցիանիդը: